ՄԻՊ․ Եվրախորհրդարանում քննարկելու են հայ գերիների վերադարձի հարցը

ՄԻՊ․ Եվրախորհրդարանում քննարկելու են  հայ գերիների վերադարձի հարցը

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Եվրոպական խորհրդարանում քննարկում է լինելու Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ-ը հանդես կգա հատուկ զեկույցով։

Զեկուցողների թվում են նաև Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը, որը քննարկման նախաձեռնողն է, Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը։

Ավելի վաղ ՄԻՊ-ն Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով դիմել էր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե:

2021թ. մարտի 9-ին ՄԻԵԴ-ը հրապարակային ծանուցում է ուղարկել Նախարարների կոմիտե՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում գերիների հարցով դատարանի սահմանած ժամկետները, դատարանին տրամադրում է ընդհանրական ու սահմանափակ տեղեկություններ:ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման մեջ ցույց է տրված, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---