ԱԱԾ․ Մեծ քանակի զենք և զինամթերք է հանձնվել![]() 12 ապրիլի 2021 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության բացատրական աշխատանքների արդյունքում պաշտպանության նախարարության N զորամասի 6 ծառայող կամովին հանձնել է պատերազմի ընթացքում իրենց կողմից Արցախում հայտնաբերված և ՀՀ տեղափոխված հրազենը։ Հանձնվել է «ԱԿ-74» մոդելի, 5,45 մմ տրամաչափի 3 ինքնաձիգ, «ՍՎԴ» տեսակի, 7,62մմ տրամաչափի 1 միավոր դիպուկահար հրացան՝ օպտիկական նշանառության սարքով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող 5,45մմ տրամաչափի 1925 միավոր մարտական փամփուշտ՝ նախատեսված «ԱԿ-74» ինքնաձիգների, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիր և դրանց մոդիֆիկացիաների համար, 40մմ տրամաչափի 1 բեկորային նռնակ՝ նախատեսված նռնականետերից կրակելու համար, մարտական շեղբավոր սառը զենք հանդիսացող՝ «Կալաշնիկով» ինքնաձիգի 3 սվին-դանակ, ինչպես նաև տարբեր տեսակի այլ ռազմամթերք: ԱԱԾ-ն հորդորում է մարտերին մասնակցած և իրենց հետ ՀՀ տարածք ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերն ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին, որպեսզի գործողություններն օրենքով սահմանված կարգով հիմք դառնան անձին քրպատասխանատվությունից ազատելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |