17 հոգի 5 ժամում մաքրել են Սևանի 1 կմ-անոց ափերից մեկը

17 հոգի 5 ժամում մաքրել են Սևանի 1 կմ-անոց ափերից մեկը

PanARMENIAN.Net - 17 երիտասարդ 5 ժամում մաքրել են Սևանա լճի 1 կմ երկարությամբ՝ 500 քմ մակերեսով ափերից մեկը, ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Գոռ Կրոյանը։

Նա նաև լուսանկարներ է տեղադրել ու կոչ արել միանալ իրենց հաջորդ նախաձեռնությանը։

Բնապահպանները մեկ անգամ չէ, որ խոսել են Սևանի ու հարակից տարածքների աղտոտվածության պատճառով լճի էկոհամակարգին հասցովող վնասների մասին։ Լիճ թափվող կեղտաջրերի, շրջակայքում ծառահատումների պատճառով 2020-ի ամռանը Սևանը կանաչել էր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---