Կառավարությունում քննարկել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները![]() 12 ապրիլի 2021 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Դրա ընթացքում զեկուցվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված միգրացիայի, հանրային ծառայությունների կարգավորման, տարածքային կառավարման, թափոնների կառավարման, սպառողների իրավունքների պաշտպանության, թվային ֆինանսական ծառայությունների և ճանապարհային անվտանգությանը վերաբերյալ 2020 և 2021 թթ․ միջոցառումների կարգավիճակն ու իրականացման ընթացքը: Միջգերատեսչական հանձնաժողովն այս նիստով ամփոփել է բոլոր ոլորտների 2020 և 2021 թթ․ միջոցառումների կատարողականի վերաբերյալ զեկույցները: Որոշվել է միջգերատեսչական հանձնաժողովի հաջորդ նիստին քննարկման առարկա դարձնել մարտի 1-ից ուժի մեջ մտած դրույթների վերաբերյալ ճանապարհային քարտեզի նախագիծը, որի առնչությամբ եվրոպական կողմն իր նկատառումները կտրամադրի առաջիկայում: Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանին՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ է մտել 2021թ․ մարտի 1-ից։ Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |