Սամվել Բաբայանը կմասնակցի ԱԺ արտահերթին

Սամվել Բաբայանը կմասնակցի ԱԺ արտահերթին

PanARMENIAN.Net - Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կմասնակցի ՀՀ-ում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Նա հայտարարել է, որ միացել է մի թիմի, որը որևէ ուժի հետ չի համագործակցելու և կոալիցիա չի կազմելու, գրում է Pastinfo-ն:

«Մի խումբ մարդիկ, ովքեր մտահոգված են մեր երկրում տիրող իրավիճակով, ինձ հրավիրել են որպես ռազմական մասնագետ, կցվել եմ այդ թիմին։ Կմտնենք պառլամենտ, կտեսնենք՝ ինչ ուժեր են պառլամենտում, նոր կորոշենք՝ ում հետ ենք համագործակցելու»,-ասել է Բաբայանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին երկրում կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---