ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 11 անդամ հրաժարական է տվել․ Խոսնակն ասում է՝ պատասխանատվությունից են խուսափում![]() 12 ապրիլի 2021 - 18:52 AMT PanARMENIAN.Net - ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի 11 ներկայացուցիչ հրաժարականի դիմում է գրել, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի ղեկավար Խաչիկ Աբաջյանը՝ նշելով, որ նպատակ կա լուծարելու խորհուրդը։ ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, թե իշխանությունն այսկերպ շարունակում է «քաոս ստեղծել»։ «Սա Կառավարության քաղաքականության շարունակությունն է, որով իրենք կամ խուսափում են խատասխանատվությունից, կամ շարունակում քաոս տարածել։ Նախորդ նիստի ժամանակ Կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները չէին եկել, ասում էին` պատահական է ստացվել։ Մյուս կողմից իշխանությունը փորձում է խոսափել պատախանատվությունի և հույս ունի, որ մինչև նոր խորհուրդ ձևավորվելն ուժի մեջ կմտնի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և ինքը կգա խորհրդի նիստի՝ գերիշխող դիրք ունենալով»,-նշեց Էմին-Տերյանը։ Ըստ նրա՝ հոգաբարձուների խորհրդի անդամը պետք է պաշտպանի ԵՊՀ շահը, այլ ոչ այն կազմակերպության, որտեղից եկել է։ Ավելի վաղ, ԵՊՀ-ն ու ԳԱԱ-ն նախագահ Արմեն Սարգսյանին հորդորել էին չստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը՝ այն համարելով հակասահմանադրական։ Օրենքը նախատեսում է, որ բուհերի խորհուրդների կազմում 9 անդամից 5-ը պետք է լինեն նախարարության ներկայացուցիչներ: Նախատեսվում է նաև, որ բուհերի ռեկտորին ընտրում է կառավարման խորհուրդը: Ընթերցեք նաև․ ԵՊՀ-ն ու ԳԱԱ-ն նախագահին կոչ են անում չստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |