ԳՇ պետն ու Իրանի դեսպանը քննարկել են պաշտպանական բնագավառում գործակցությունը

ԳՇ պետն ու Իրանի դեսպանը քննարկել են պաշտպանական բնագավառում գործակցությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինի հետ հանդիպմանը քննարկել է պաշտպանական բնագավառում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերը նաև կարևորվել են երկու երկրի բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը, տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին։

 Ուշագրավ
---