Կանադան արգելել է ԱԹՍ-ներում կիրառվող տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա13 ապրիլի 2021 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Կանադայի իշխանությունները չեղարկել են Թուրքիային ռազմական ապրանքների ու տեխնոլոգիաների մատակարարումը, որոշման պատճառը Լեռնային Ղարաբաղում անօդաչու թռչող սարքերի մեջ կանադական տեխնոլոգիաների կիրառումն է եղել, փոխանցում է «Կոմերսանտը»։ Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն հայտնել է, թե որոշումը քննարկվել է նաև իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ։ «Ես հայտարարում եմ թույլտվության չեղարկման մասին, որի գործունեությունը դադարեցվել էր 2020-ին։ ԼՂ-ում կիրառված տեխնոլոգիաների օգտագործումը չի համապատասխանել Կանադայի միջազգային քաղաքականությանը և վերջնական օգտագործման մասին Թուրքիայի հավաստացումներին»,-հայտարարել է Գարնոն։ Կանադայի ԱԳՆ-ից նաև նշել են, որ բազմաթիվ ապացույցներ կան թուրքական Bayraktar անօդաչուներում իրենց ռազմական տեխնոլոգիաների կիրառման մասին։ Ավելի վաղ Օտտավայում Թուրքիայի դեսպանատնից արձագանքել էին, որ ակնկալում են, թե ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցները «կխուսափեն ապակառուցողական քայլերից», փոխանցում է Reuters-ը։ «Մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները կխուսափեն երկկողմ հարաբերությունների վրա բացասաբար անդրադարձող և դաշինքի համերաշխությունը խաթարող ապակառուցողական քայլերից»,-ասել էին դեսպանատնից՝ նշելով նաև, որ Չավուշօղլուն Կանադային հորդորել է վերանայել պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները։ 2020-ի հոկտեմբերին Կանադան սառեցրել էր Թուրքիային տեխնոլոգիաներ արտահանելու թույլտվությունը՝ ԼՂ-ում կանադական ռազմական տեխնոլոգիաների կիրառման պատճառով։ Թուրքիան Կանադային մեղադրել էր երկակի ստանդարտների քաղաքականության և արտաքին քաղաքականության վրա «հակաթուրքական շրջանակների» ազդեցության մեջ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |