Սերժ Սարգսյանը և ՌԴ դեսպանը քննարկել են գերիների հարցը, անդրադարձել ներքաղաքական վիճակին13 ապրիլի 2021 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ապրիլի 12-ին հանդիպմանը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղանձանց վերադարձի ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների և զոհված զինծառայողների մարմինների որոնումներին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև դիտարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացած վերջին պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Սարգսյանն անդրադարձել է նաև ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցերին։ Ավելի վաղ Սերգեյ Կոպիրկինն ասել էր, որ Ադրբեջանում մնացած հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առաջնահերթ խնդիրներից է և որ գերիների վերադարձի հարցով շարունակելու է զբաղվել անձամբ խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Անդրադառնալով ադրբեջանական ղեկավարության հայտարարություններին, որ գերիների հարցն արդեն լուծված է` ՀՀ-ում ՌԴ դեսպանն ասել է, որ ռուսական կողմը շարունակում է աշխատանքներ տանել գերիների վերադարձի ուղղությամբ։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |