Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով նշանակվում է ԳՇ պետի առաջին տեղակալ![]() 13 ապրիլի 2021 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով նշանակվել է ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնին, փոխանցում են Կառավարությունից։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել Նիկոլ Փաշինյանին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին»,-հիմնավորել են Կառավարությունից։ Փաշինյանը Կարապետյանին այդ պաշտոնին նշանակելու առաջարկ էր արել ապրիլի 7-ին։ Ապրիլի 6-ին Փաշինյանի որոշմամբ՝ Կարապետյանն ազատվել էր վարչապետի խորհրդականի պաշտոնից: Արշակ Կարապետյանը նախկինում զբաղեցնում էր Զինված ուժերի ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը, այդ պաշտոնից հեռացվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո: Կարապետյանը 2018 թվականի փետրվարին նշանակվել էր Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ, իսկ նույն տարվա դեկտեմբերին` Նիկոլ Փաշինյանի խորհրդական։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |