Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու հարցով դատախազությունը դիմել է ՌՈ13 ապրիլի 2021 - 11:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ Գլխավոր դատախազությունը դիմում է ուղարկել Ռազմական ոստիկանություն՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ու ընթացքը լուծելու: Այս մասին հայտնել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Փետրվարին «Արմնյուզին» հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է, որ 44-օրյա պատերազմի օրերին կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, զրահաբաճկոններ է գնել մի քանի անգամ բարձր գնով՝ 600 դոլարով։ Նա նաև ասել էր, թե իր օրոք ժամանակակից զինատեսակներ գնելու ծրագիր է հաստատվել՝ ֆինանսական հստակ աղբյուրներով։ Նա նշել է, որ ծրագրով նախատեսված էր մինչև 2024 թ․ 2500 անօդաչու թռչող սարք ձեռք բերել, հազարից ավելի ԱԹՍ-ներ՝ մինչև 2020-ը, նաև ՀՕՊ, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այդ ծրագիրը փոխել է։ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարել է, որ դա ուղղորդված գործընթաց է։ «Ամբողջ գործընթացը գնահատում եմ որպես անհեթեթություն։ Սերժ Սարգսյանն առնվազն 20 տարի և ավելի պետական գաղտնիքի հետ առնչվելու փորձ ունի և շատ լավ գիտի` որն է տեղեկատվությունը, և որը՝ պետական գաղտնիքը։ Մի հռետորական հարց էլ ես բարձրացնեմ՝ երկու ամիս առաջ տված հարցազրույցի մասին նոր հիշեցի՞ն և տեղին չէ՞, որ դատախազությունը հիշի իմ երկրորդ հաղորդման մասին, որը ես ներկայացրել եմ նախաքննությանը, ընդհանրապես Քննչական կոմիտեի աշխատանքներին միջամտելու դեպքի առթիվ», - ասել է Մակինյանը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Բնապահպանության նախկին նախարար Այվազյանից պահանջում են բռնագանձել մոտ 20 մլրդ դրամ և գույք Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 23-ին վարույթ է ընդունել դատախազության հայցադիմումը Բադասյան․ Ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին այցելելու կարիք չեն ունենա «Մաքսային մարմին և հարկ վճարող տնտեսավարող ֆիզիկական կապը առհասարակ կարող ենք բացառել»,–ասել է նա Դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են աղետի գոտի Նրանց ներկայացվել են վնասների չափը և տարվող աշխատանքները ՔՊ-ական պատգամավոր. Ուսումնասիրում ենք եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր «Հետո արդեն կքննարկվի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հարցը», -ասել է նա |