Ռուս խաղաղապահներն ականազերծում են Մարտակերտին հարակից գյուղատնտեսական հողերը

Ռուս խաղաղապահներն ականազերծում են Մարտակերտին հարակից գյուղատնտեսական հողերը

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների ինժեներասակրավորական խմբերը Մարտակերտի շրջանում ականազերծում են գյուղատնտեսական նշանակության հողերը։

Վերջին օրերին Մարտակերտի շրջանում հայտնաբերվել և վնասազերծվել է խոշոր տրամաչափի ավելի քան 50 արկ և պայթուցիկ առարկա, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Մարտակերտի ծայրամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ հրետանային դիրքեր էին։ Տեղի բնակիչները չեն կարող վերսկսել գյուղատնտեսական աշխատանքները, քանի դեռ հողն ամբողջությամբ մաքրված չէ:

2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 1960 հեկտար տարածք, 605 կմ ճանապարհ, 1692 շենք, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25,484 պայթուցիկ առարկա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---