Ալիև․ Պուտինի հետ խոսել ենք «Իսկանդերի» բեկորներից, Երևանից պաշտոնական պատասխանի ենք սպասում13 ապրիլի 2021 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»-ի հրթռիների բեկորների հայտնաբերման մասին տեղեկությունը։ Ըստ նրա՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ապրիլի 1-ին։ Այդ մասին նա ասել է «Նոր հայացք Հարավային Կովկասին․ Հետհակամարտային զարգացում և գործակցություն» կոնֆերանսի ժամանակ, գրում է «Sputnik Ադրբեջանը»։ Ալիևը նաև ասել է, թե պաշտոնական պարզաբանում է ակնկալում Երևանից։ Նա նշել է նաև, որ իր ցուցումով պաշտպանության նախարարությունը ռուսական կողմին պաշտոնական նամակ է հղել լուսանկարներով և ապացույցներով։ Պատասխանը դեռ չի ստացվել։ Ալիևը նաև ասել է, թե Երևանը «տարօրինակ» հայտարարություններ է անում այդ հրթիռների մասին։ «Մեկ նրանք ասում են չպայթած հրթիռների մասին, մեկ ասում են, որ գաղտնիք է։ Ուրեմն, այնուամենայնիվ, դրանք կիրառվել են։ Մենք պաշտոնական պատասխան ենք սպասում Երևանից։ Ես ավելին կասեմ՝ մենք բավարար տեղեկատվություն ունենք, բայց պաշտոնական պարզաբանման ենք սպասում»,- ասել է նա։ Ալիևը հայտարարել է նաև, որ «շատ է մտահոգված է» հայկական բանակի արդիականացման ծրագրերով, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք շատ ենք մտահոգված, որ Հայաստանը բանակցում է ՌԴ հետ իր բանակի արդիականացման շուրջ։ Եվ մենք մեր մտահոգության մասին իրազեկել ենք ռուսական կողմին։ Վրեժի համար ցանկացած հնարավորություն միայն անհարկի լարվածություն կառաջացնի»,- ասել է նա։ Ավելի վաղ ադրբեջանական Ականազերծման գործակալությունը (ANAMA) հայտարարել էր, որ Հայաստանն օգտագործել է «Իսկանդեր» համալիր Շուշիում։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը պատերազմի ընթացքում չի օգտագործել «Իսկանդեր», դա փաստել էր նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով երկորրդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ասել էր, որ կրակած Իսկանդերը չի պայթել կամ պայթել է 10%-ով։ Այդ հայտարարությունը լայն արձագանք էր ստացել նաև ռուսական լրատվամիջոցներում։ Ի վերջո, ՌԴ ՊՆ՝ հրթիռները չկիրառվելու մասին հայտարարությունից հետո կառավարությունից հայտարարեցին, որ Փաշինյանին սխալ տեղեկատվություն էին տրամադրել։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |