ՀՔԾ․ Լրագրողին հարվածելու համար Արշակյանի դեմ քրգործ չի հարուցվի՝ հանցակազմ չկա

ՀՔԾ․ Լրագրողին հարվածելու համար Արշակյանի դեմ քրգործ չի հարուցվի՝ հանցակազմ չկա

PanARMENIAN.Net - Լրագրող Փայլակ Ֆահրադյանին հարվածելու համար բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի դեմ քրեական գործ չի հարուցվի, հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից։

Քրգործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Մարտի 19-ին Ֆահրադյանը հայտարարել էր, որ ԲՏԱ նախարար Արշակյանը հարձակվել է իր վրա: Նույն օրն Արշակյանը անդրադարձել էր տեղի ունեցածին, ներողություն խնդրել՝ նշելով, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի համար։

Օրեր անց՝ մարտի 31-ին, նա հրաժարականի դիմում էր ներկայացրել։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---