Մարուքյանը գերիների հարցը քննարկել է ՌԴ դեսպանի հետ![]() 14 ապրիլի 2021 - 10:49 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է գերիների վերադարձի հարցը: «Հանդիպման ընթացքում կարևորել եմ հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում ՌԴ գործադրած ջանքերը, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի, քննարկել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և պատերազմի հետևանքների հետ կապված հումանիտար հարցերը»,-գրել է Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում։ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը դեռ գերիներ ունի Ադրբեջանում, այդ երկիրը, սակայն, հայ գերիներին անվանում է «ահաբեկիչ»։ Հայաստանում գերիների ու անհետ կորածների հարազատները պարբերաբար հավաքներ ու ցույցեր են իրականացնում՝ պահանջելով իրենց հարազատների վերադարձի կամ ճակատագրի մասին տվյալներ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |