Թբիլիսիում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է անցկացվել14 ապրիլի 2021 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Թբիլիսիում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես: Այն ներկայացվել է Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղակայված սակրեբուլոյի (ավագանի) շենքի դիմաց: Միջոցառման կազմակերպիչները՝ «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության անդամները, հաղորդել են, որ ցուցահանդեսը կտեղափոխվի Վրաստանի նախագահի նստավայրի հարակից տարածք։ Ներկայացված նկարներում պատկերված են դրվագներ ոչ միայն Հայոց ցեղասպանությունից, այլև Արցախի հոգևոր ժառանգությունից, որ պղծվել են 2020թ. պատերազմից հետո, գրում է Aliq.ge-ն։ Նման ցուցահանդես կազմակերպությունն անցկացրել էր նաև 2018-ին: Ավանդույթի համաձայն, ապրիլի 23-ին անցկացվելու է ջահերով երթ դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, այնուհետև՝ ապրիլի 24-ին՝ բողոքի ցույց Թուրքիայի դեսպանատան առջև: 2020-ին այս միջոցառումները չեն կայացել պանդեմիայի պատճառով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ–ի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 5–ի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել Նշվում է, որ պարզվել են մի շարք հանգամանքներ Փաշինյանն ու Ֆինլանդիայի նախագահը կարևորել են տնտեսական փոխգործակցության ընդլայնման քայլերը Նրանք անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրենը՝ բանկ-տեխնոլոգիաներ կապի և զարգացման հեռանկարների մասին Նա խոսել է բանկի, նորագույն տեխնոլոգիաների և հաճախորդների միջև կապի մասին Իրանն ուզում է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ Համապատասխան գրությունը ստացվել է մայիսի 27-ին |