Փաշինյանը՝ բանակցային գործընթացի, իրեն թուրք գործակալ կոչելու և ՀՀ նախկին ղեկավարների խոսքերի մասին14 ապրիլի 2021 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում անդրադարձել է Արցախյան հարցի ու բանակցային գործընթացի մասին երկրի նախկին ղեկավարների դիրքորոշումներին։ Փաշինյանը խոսել է առաջին, երկրորդ և երրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին։ Վարչապետի խոսքով՝ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո Ադրբեջանը չի ընդունել ԼՂ կարգավիճակի ճշգրտման օրակարգը և դա եղել է 2016-ի քառօրյա և 2020-ի 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը։ Փաշինյանի խոսքով՝ իր կառավարությունը ԼՂ հարցը ժառանգել է փակուղային, նախապատերազմական վիճակում։ Նա հիշեցրել է 2018-ի ապրիլին Սերժ Սարգյանի հայտարարությունը, թե բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, իսկ Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները դրանից անիրատեսական ու անընդունելի են հայկական կողմի համար։ «Բանակցային գործընթացում մենք հասել էինք մի տեղից, երբ հայկական կողմն ասում է 7 շրջանը վերադարձնում եմ, Ադրբեջանն ասում է՝ ոչ, ավելին պիտի տաս»,- ասել է նա՝ մեկնաբանելով Սարգսյանի նախկին հարցազրույցները։ Փաշինյանն անդրադարձել է նաև Քոչարյանի հայտարարությանը, թե «Ադրբեջանին շանս չի թողնվել հույս ունենալու, որ դիվանագիտական ճանապարհով կարող է որևէ բանի հասնել, իսկ եթե այսպիսի շանս չես թողնում, մնում է պատերազմը»: «Հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում 1997-98 թվականներին ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, այլև երաշխիքներ, որ այդ երկիրը կհասնի իր նպատակին, այդ երաշխիքը Ղարաբաղը բանակցություններից դուրս թողնելն էր»,- հայտարարել է նա։ Վարչապետը մեկնաբանել է նաև Քոչարյանի խոսքերը, թե ինքը նույնը կաներ, եթե լիներ Թուրքիայի գործակալ։ «Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է։ Եթե Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, և 1997-98 թվականներին, եթե ՀՀ-ն ղեկավարեին թուրքական գործակալներ, ամենամեծ ծառայությունը, որ կարող էին մատուցել Ադրբեջանին՝ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն է։ Եթե Քոչարյանը լիներ թուրքական գործակալ՝ այո, նրա օրոք Հայաստանի խորհրդարանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին։ Եթե ԱԱԾ-ն 1999-ին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, այո՝ կգնդակահարեին խորհրդարանում՝ Արցախյան հաղթանակի հեղինակին ու ՀՀ-ն արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին։ Դա կարող էր տեղի ունենալ մի պայմաններում, երբ նրանց անվտանգությունն ապահովեին թուրքական գործակալները»,-հայտարարել է վարչապետը։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |