Բելառուսը կաջակցի շինաշխատանքներին Ադրբեջանին անցած ԼՂ տարածքներում![]() 14 ապրիլի 2021 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Բելառուսը պատրաստ է աջակցել Ադրբեջանին արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքվի հսկողությանն անցած տարածքներում շինարարական աշխատանքներին։ Այդ մասին հայտարարել է Բաքվում գտնվող Բելառուսի ճարտարապետության և շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչն Ադրբեջանի Քաղաքաշինության և ճարտարապետության կոմիտեի նախագահ Անար Գուլիևի հետ հանդիպմանը։ Պարխամովիչն ասել է, որ Բելառուսը մեծապես կարևորում է Ադրբեջանի հետ երկկողմ կապերի զարգացումը, գրում է Moscow-Baku.ru-ն։ Նա նշել է, որ Բելառուսի նախագծողներն ու փորձագետները պատրաստ են մասնակցել քաղաքաշինական գործընթացներին։ Բելառուսի ճարտարապետության և շիարարության նախարար Ռուսլան Պարխամովիչը Բաքվում է գտնվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորած պատվիրակության կազմում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |