Փաշինյան․ Ապրիլյանից առաջ միջնորդներն առաջարկել են հրաժարվել ԼՂ միջանկայլ կարգավիճակից14 ապրիլի 2021 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում սկզբունքային բան կա, որը երկար ժամանակ թաքցվել է ժողովրդից՝ ԼՂ կարգավորման Մադրիդյան տարբերակում միջանկյալ կարգավիճակի մասին կետ կա, Ադրբեջանը 2011-ից սկսած հրաժարվում է այդ մասին քննարկումներից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը բանակցությունների արդունքում պետք է հասներ նրան, որ միջնորդներն ադրբեջանական կողմին համոզեին ընդունել ԼՂ միջանկյալ կարգավիճակը, բայց «փաստն այն է, որ Ադրբեջանի այս դիրքորոշումը 2014-2015-ին ընդունվել է միջնոդրների կողմից»։ «2016-ի Ապրիլյան պատերազմից երկու ամիս առաջ միջնորդների կողմից հստակ առաջարկ է եղել, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձանագրման ձգտումներից։ Հայկական կողմը հրաժարվել է, երկու ամիս անց սկսել է Ապրիլյան պատերազմը, որը, ըստ էության, տարածքային կորուստների հանգամանքով, պիտի դառնար իմ նշած օրակարգի՝ միջանկայլ կարգավիճակից հրաժարումի պարտադրում»,- ասել է նա։ Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է ԼՂ հարցով բանակցային գործընթացին, պատերազմի ընթացքում ու դրանից հետո կատարված իրադարձություններին։ Ընթերցեք նաև․ Փաշինյանը՝ բանակցային գործընթացի, իրեն թուրք գործակալ կոչելու և ՀՀ նախկին ղեկավարների խոսքերի մասին Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |