Սպանություն երթուղայինում՝ դիմակի համար վեճի հետքերով

Սպանություն երթուղայինում՝ դիմակի համար վեճի հետքերով

PanARMENIAN.Net - Երևանում 54 համարի երթուղայինում տղամարդ է դանակահարվել, վերջինս մահացել է։ Ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում երթուղայինի մեջ մարդ են դանակահարել, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Այնուհետև շտապօգնությունից հաղորդում է ներկայացվել, մեկնել են նշված հասցե և հայնտնաբերել տղամարդու դի: Հանգամանքները պարզվում են: Նախաքննություն է կատարվում», - հայտնել են ոստիկանությունից։

ԶԼՄ-ի տեղեկություններով՝ երթուղայինում վիճաբանություն է առաջացել՝ դիմակ չկրելու հարցի շուրջ, որի ընթացքում քաղաքացուն դանակահարել են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---