Հակոբյանն ու Գասպարյանը արձագանքել են իրենց հասցեին Փաշինյանի հայտարարություններին14 ապրիլի 2021 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Զինված ուժերի ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պնդում է, որ պատերազմի 4-րդ օրն ասել է իշխանություններին, որ այն պետք է կանգնեցնել։ Նա այդպես է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԺ-ում հնչեցրած արտահայտությանը, թե նոյեմբերի 17-ի իր հայտարարությունը, որ անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ Գասպարյանն ասել է, որ «այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել», տեղեկացնում է ArmLur.am-ը։ «Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, և օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են գցում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի և իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ամբողջ իրականությունը»,- ասել է նա։ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, gեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հետևել է վարչապետի ելույթին, սակայն չի ցանկացել արձագանքել, միայն ասել է․ «Հիվանդ, ստախոս մարդ է», գրում է Aysor.am-ը։ «Հիվանդ է, ես չեմ կարող նրա հիվանդություններն ախտորոշել, այդ մասնագիտությունը չունեմ, վաղն էլ կարող է մի ուրիշ բան մտածի»,- նշել է նա։ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, թե Մովսես Հակոբյանը փորձել է հանձնել յոթերորդ պաշտպանական շրջանը, սակայն ինքը կայացրել է որոշում, որի արդյունքում յոթերորդ պաշտպանական շրջանը մնացել է զինված ուժերի տրամարդրության տակ։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |