Նախագահն ընդունել է կուսակցությունների ղեկավարների. Քննարկել են ԸՕ փոփոխությունները

Նախագահն ընդունել է կուսակցությունների ղեկավարների. Քննարկել են ԸՕ փոփոխությունները

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը մի շարք կուսակցությունների ղեկավարներ ներկայացրել ենԸնտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները:

Նախագահն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր-նախագահ Գուրգեն Արսենյանին, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր Դավիթ Սանասարյանին և «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին:

Նշված կուսակցություններն Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ օրերս հայտարարությամբ դիմել էին Հանրապետության նախագահին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---