Փաշինյան․ 2018-ին Տեր-Պետրոսյանն ասաց՝ հողերը պետք է տաս14 ապրիլի 2021 - 16:08 AMT PanARMENIAN.Net - 2018-ի ամռանը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, վերջինս ասել է, որ տարածքներ պետք է հանձնի: Այդ մասին հայտարարել է ինքը՝ Փաշինյանը։ «Առաջին նախագահն ինձ ասաց` հողերն արդեն պետք է տաս։ Ես էլ ասում եմ` իսկ ինչի՞ դիմաց։ Առաջին նախագահի պատկերացումն այս շրջանակից դուրս չի եկել, իսկ մնացածը գնահատման հարց է»,-ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով` առաջին նախագահը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ իր կարծիքն ունի, որը հայտնի է 1997-ի «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածով։ Փաշինյանը նշել է` 1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրություններին մասնակցում էր «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» լոզունգով, և այդպես էլ նախընտրական շրջանում ոչ մի խոսք չի եղել լրջանալու և խաղաղության մասին։ Վարչապետը հայտնել է նաև, որ առաջին նախագահը 2016-ին ուղեկցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին բանակցային գործընթացում։ ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 30-ի Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականը։ «Նախագահ Տեր-Պետրոսյանն անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»,- գրել է նա։ Ավելի վաղ՝ մարտի 15-ին Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը Փաշինյանի անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա թեկուզ ժամանակավոր ապաստանումն արտերկրում: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |