Վարչապետ․ Հայտնի է 3621 զոհի ինքնություն, 321 անհետ կորած կա

Վարչապետ․ Հայտնի է 3621 զոհի ինքնություն, 321 անհետ կորած կա

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացրել է 44-օրյա պատերազմում զոհվածների և անհետ կորածների վերաբերյալ տվյալները՝ 3621 զոհ և 321 անհետ կորած։

«Այսօրվա դրությամբ, մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված 3621 զոհ ունենք, անհետ կորածների թիվը 321 է: Մեր զոհերի թվը կլինի 4000-ի կարգի՝ 50-ով պակաս կամ ավելի , ներողություն արտահայտության համար»,-ասել է նա։

Փաշինյանը նշել է նաև, որ ԴՆԹ հետազոտման փուլում գտնվող 201 մարմին կամ մասունք կա։

«Ավելի քան 100 նույնականացված մարմին կա, որ նույնականցվել են հարազատների հետ, բայց հարազատներն ինչ-ինչ պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը։ Կան հայրենակիցներ, որ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են։

Կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտության արդյունքներին և իրենց ուժերով են արտերկրում ԴՆԹ հետազոտություն կազմակերպում», - ասել է նա։

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---