Քոչարյանը՝ Փաշինյանի ելույթների մասին․ Խղճահարություն առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս14 ապրիլի 2021 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում արած հայտարարություններին, որոնցից մի քանիսն առնչվում էին հենց Քոչարյանին։ «Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ Որպես կանոն՝ հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են։ Այսօրվանը բացառություն չէր։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։ Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր»։ Փաշինյանն ապրիլի 14-ին ԱԺ-ում պատասխանել է պատգամավորների հարցերին, խոսել ԼՂ հարցով բանակցային գործընթացի մասին և արձագանքել ՀՀ նախկին ղեկավարների՝ այդ թվում Քոչարյանի հայտարարություններին։ Ընթերցեք նաև․ Փաշինյանը՝ բանակցային գործընթացի, իրեն թուրք գործակալ կոչելու և ՀՀ նախկին ղեկավարների խոսքերի մասին Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին և կառավարությանը Դեսպան Մեհդի Սոբհանին Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան Սուքիասյան․ Ուզում ենք հզոր պետություն դառնալ՝ ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են «Ընդդիմություն եք, բայց չափ կա, կարո՞ղ է գիտեք ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք...ես ձեզ զգուշացում եմ»,–ասել է նա |