Համահայկական հիմնադրամը Կարմիր շուկայում 100 տուն կկառուցի

Համահայկական հիմնադրամը Կարմիր շուկայում 100 տուն կկառուցի

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախի Կարմիր շուկա բնակավայրում 100 տուն կառուցելու հովանավորություն է ստանձնել, որոնց հողային աշխատանքները սկսվելու են առաջիկա օրերին:

Այս մասին հայտարարվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի Հայաստան համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանի և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հանդիպումից հետո։

«Քննարկվել են Հիմնադրամի հովանավորությամբ Արցախում իրականացվող շինարարության ընթացքն ու նոր սկսվելիք ծրագրերը: Կառույցի փոխտնօրենը տեղեկացրել է, որ Ստեփանակերտում մի քանի բազմաբնակարան շենքերի կառուցման մրցույթներ են հայտարարված, նախագծման փուլում են Ասկերանի շրջանում մի քանի նոր բնակավայրեր»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ լրացվել է այն համայնքների շարքը, որոնք առաջիկայում մայրուղիներին կապող ասֆալտապատ ճանապարհներ կունենան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---