Տեր-Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել![]() 14 ապրիլի 2021 - 21:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն օրերս հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքում ախտորոշվել է վարակը: Այս մասին հայտնել է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։ Նախագահ Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է, նա անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումը ստանում է տանը՝ բժիշկների հսկողության տակ, նշել է Մուսինյանը։ Կորոնավիրուսով ավելի վաղ վարակվել էին նաև երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Վերջինիս կինը՝ Ռիտա Սարգսյանը, մահացել է վիրուսի հետևանքներից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս վարակվել էր կորոնավիրուսով 2020-ին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |