ՌԲԿ. ՀՀ-ն կհամաձայնի Բաքվի մասնակցությանը ԵԱՏՄ նիստին, եթե լուծվի գերիների հարցը![]() 14 ապրիլի 2021 - 21:41 AMT PanARMENIAN.Net - ԵԱՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի հնարավոր մասնակցությունն ապրիլի 29-30-ին Կազանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին, որին սովորաբար մասնակցում են երկրների ղեկավարները։ Այս մասին հայտնել է ՌԲԿ-ն՝ ՌԴ-ում ու ՀՀ-ում 3 դիվանագիտական ու կազմակերպության աշխատակազմում աղբյուրներին հղումով։ Որպեսզի դա հնարավոր դառնա, անհրաժեշտ է Երևանի համաձայնությունը, իսկ դրա համար պետք է լուծել որոշ հարցեր, այդ թվում՝ գերիների հարցը, նշել է հայկական աղբյուրը։ Երևանի ցանկում մոտ 200 անուն կա։ Չլուծվածների թվում է նաև կոմունիկացիաների ապաշրջափակման տարբերակների հարցը: Բաքուն ուզում է երկաթուղի Սյունիքով Նախիջևան, ՀՀ-ն համաձայն է, սակայն զուգահեռաբար պնդում է Իջևան-Ղազախ երկաթգծի վերագործարկման անհրաժեշտության մասին, ու, բացի այդ, առաջարկում է արդեն հիմա ապաշրջափակել Երևան-Թբիլիսի-Բաքու երկաթուղին։ Ադրբեջանը պնդում է, որ առաջին հերթին պիտի վերագործարկվի Մեղրիի ճանապարհը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |