ՔԿ․ 57-ամյա տղամարդը դիմակ չկրելու դիտողությանը պատասխանել է դանակահարությամբ![]() 15 ապրիլի 2021 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեում պարզվել են ապրիլի 14-ին Երևանում երթուղայինում սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որն Արտաշատի բնակիչ է՝ ծնված 1963թ.: Դեպքը տեղի է ունեցել Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում՝ 54 համարի երթուղայինում։ Նախաքննությամբ պարզվել է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, Արտաշատի 57-ամյա բնակիչը երթուղային միկրոովտոբուսի մեջ, դիմակ չկրելու հետ կապված՝ Երևանի 39-ամյա բնակչի կողմից արված դիտողության հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով երեք հարված է հասցրել տղամարդու կրծքավանդակին` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով նրան: Ձեռնարկվում են միջացառումներ՝ 57-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |