ՌԴ ԶՈւ ԳՇ պետ․ ՀՀ-ն մեր առանցքային դաշնակիցն ու գործընկերն է Անդրկովկասում![]() 15 ապրիլի 2021 - 10:37 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Մոսկվայում ընդունելով ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է Անդրկովկասում։ Նա հավելել է, որ երկրներն ամրապնդում են գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի ձևաչափով միջազգային կառույցներում, առաջին հերթին ՀԱՊԿ շրջանակում։ Նա նշել է նաև, որ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն է 102-րդ ռուսական ռազմակայանի ներկայությունը ՀՀ տարածքում, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք շարունակում ենք որակյալ կադրեր պատրաստել ՌԴ ՊՆ բուհերում։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն ամեն տարի մասնակցում են ՌԴ ՊՆ լայնածավալ միջոցառումներին և պատվիրակությունները միշտ բարձր կազմով են ներկայանում»,- ասել է Գերասիմովը։ Նա ասել է նաև, որ 2021-ին Մոսկվայում անցկացվելու է Միջազգային անվտանգության 9-րդ կոնֆերանսը, «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովն ու Միջազգային բանակային խաղեր, որին ակնկալվում է նաև հայկական կողմի մասնակցությունը։ Նա հավելել է, որ ակնկալում են ՀՀ մասնակցությունը նաև «Արևմուտք-2021» հրմանատարաշտաբային զորավարժություններին։ Ապրիլի 14-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Մոսկվայում մասնակցել է նաև ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին՝ նվիրված ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացմանը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |