Փոխվարչապետ․ Թուրքիայի արտոնությունները ԵԱՏՄ-ում 4․5 ամսից կվերացվեն![]() 15 ապրիլի 2021 - 10:54 AMT PanARMENIAN.Net - ԵԱՏՄ շրջանակում Թուրքիային տրված արտոնությունները վերացվելու են։ Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «ԵԱՏՄ-ում կա ընդունված ակտ, որի համաձայն 4․5 ամսից Թուրքիային տրված արտոնությունները վերացվելու են։ Եվ այս առումով, կարծում եմ, որ մեր գործարարները, տնտեսվարողները սա պետք է հաշվի առնեն, քանի որ խոսքը շատ լուրջ այլընտրանքային վաճառքի շուկայի մասին է»,- ասել է Գրիգորյանը։ Նա հավելել է, որ էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսի համար առավել կոնկրետ առաջարկներով հանդես կգա։ Մարտին Թուրքիան հանվել է ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկից։ Այդ մասին որոշում է կայացվել ԵՏՀ խորհրդի նիստում, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նիստի օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը, որն ընդունվել է միաձայն։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |