Բալասանյան․ Հայկական կողմն ամեն ինչ հետ կվերադարձնի, բացի նահատակներից15 ապրիլի 2021 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը, բացի իր նահատակներից, ամեն ինչ հետ է վերադարձնելու, հայտարարել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, փոխանցում է Aravot.am-ը: Բալասանյանն այս հայտարարությունն արել է «Կամավորական շարժում» ՀԿ-ի գումարտակի 27 նահատակին պարգևատրելու արարողության ժամանակ․ նրանցից երկուսը հետմահու պարգևատրվել են Արցախի «Մարտական խաչ 1-ին աստիճան» շքանշանով, մյուսները՝ «Արիության համար» մեդալով: «Իհարկե, այսօր տխուր ենք՝ պարտվել ենք: Բայց, բացի մեր նահատակներից, ամեն ինչ հետ ենք վերադարձնելու: Համոզված եղեք 100 տոկոսով: Վստահ եմ, որ մենք կարճ ժամանակում թե քաղաքական, թե ռազմական, թե սոցիալական, թե տնտեսական՝ հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները»,- հայտարարել է նա։ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմն Արցախում տարածքային զիջումների է գնացել, ԼՂ-ում ռուս խաղաղպահներ են տեղակայված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |