Արցախին մոտ 6 մլրդ դրամի աջակցություն է տրվել․ Հետպատերազմյա ծախսերի ուղղությունները![]() 15 ապրիլի 2021 - 11:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն Արցախի կառավարությանը տրամադրել է մոտ 6 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն՝ դրամաշնորհի և փոխառության տեսքով, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա հայտնել է, որ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ամսական 500,000 դրամ տրամադրելու աջակցության 6-ամսյա միջոցառման շրջանակում 1 մլրդ դրամ է տրամադրվել: Խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շրջանակում 265 նույնականացված շահառու կա, նրանց հատկացվել է 200 մլն դրամ: Ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսվարձի 100 տոկոսի փոխհատուցման ծրագրի շրջանակում 4210 շահառու կա, փաստացի վճարվել է 900 մլն դրամ: Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան համայնքների բնակիչներին տրամադրվող աջակցության ծրագրի շրջանակում գրանցված է 35 շահառու, նրանց վճարվել է 15 մլն դրամ։ Նրա փոխանցմամբ՝ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին նախատեսված աջակցության համար նույնականացվել է մոտ 34,000 շահառու, վճարվել՝ մոտ 10․2 մլրդ դրամ: Պատերազմից հետո ՀՀ-ն աջակցության մի շարք ծրագրեր է մշակել արցախցիների ու պատերազմի մասնակիցների համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |