Վարորդը վրաեթրի է ենթարկել 5 զինծառայողի և դիմել փախուստի․ 2-ը մահացել են![]() 15 ապրիլի 2021 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդեսի» վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու՝ 2-ը մահացել են: Վարորդը դեպքի վայրից փախուստի էր դիմել, տեղեկացնում է ոստիկանությունը: Ըստ Shamshyan.com-ի տեղեկությունների` մահացածները ծառայում էին ՊՆ զորամասերից մեկում, վիրավորները նույնպես։ Վրաերթի հետևանքով քաղաքացիներից երկուսը՝ 28-ամյա Լևոն Մկրտումյանն ու 32-ամյա Արամ Բադալյանը, տեղում մահացել են, իսկ երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 04:30-ին, «Մերսեդեսի» 33-ամյա վարորդն ու նրա ուղևորը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |