ԲԴԽ նախագահի դեմ քրգործ է հարուցվել15 ապրիլի 2021 - 12:42 AMT PanARMENIAN.Net - ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ Գլխավոր դատախազությունից գրություն են ստացել քրգործի հարուցման մասին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Բեքմեզյանը նշել է, որ, եթե քրգործ է հարուցվում, ԲԴԽ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կասեցվում են և ԲԴԽ տարիքով ավագ անդամը ժամանակավորապես կկատարի նրա պարտականությունները՝ մինչև քրգործի հարցը վերջնական լուծվի։ Այսինքն՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Գագիկ Ջհանգիրյանը։ Դատավորի դեմ քրգործ հարուցելու համար վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է հաղթահարել նրա գործառութային անձեռնմխելիությունը՝ ստանալով ԲԴԽ թույլտվությունը, հակառակ դեպքում՝ դատավորի դեմ իրականացվող քրեական հետապնդումը համարվում է ապօրինի։ Այս պարագայում Ռուբեն Վարդազարյանի դեմ քրգործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։ Բեքմեզյանը նշել է՝ դատախազությունը գտել է, որ գործառութային անձեռնմխելիության խնդիր չկա, ուստի ԲԴԽ-ի համաձայնությունը պետք չէ։ Նրա խոսքով՝ գործի նյութերին դեռևս ծանոթ չէ, ուստի այլ մեկնաբանություն տալ չի կարող։ «Քանի որ այս պահին ես չգիտեմ, թե ինչի հիման վրա է հարուցվել քրեական գործը, մանրամասներին ծանոթ չեմ, չեմ կարող որևէ բան ասել»,- նշել է նա։ Մարտին ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորիների թեկնածուներին ներկայացնում էր ԲԴԽ նախագահը, սակայն պատգամավորների հարցերը հիմնականում քաղաքական էին և վերաբերում էին Ռուբեն Վարդազարյանի ավելի վաղ արված հայտարարությանը։ Մասնագիտական հանրության շրջանում դա դիտարկվեց որպես ուղիղ ճնշման փորձ Վարդազարյանի նկատմամբ։ Մարտի 4-ին ՀՔԾ էր հրավիրվել Վարդազարյանի կինը՝ վկայի կարգավիճակով։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |