7․5 մլրդ դրամ՝ արցախցիներին ապրիլյան ֆին.աջակցությանը![]() 15 ապրիլի 2021 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը պահուստային ֆոնդից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացնի 7․5 մլրդ դրամ, նպատակն Արցախի քաղաքացիներին աջակցության 4-ամսյա ծրագրի ապրիլ ամսվա ֆինանսավորումն ապահովելն է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հիշեցրել է, որ որոշման համաձայն` 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսներին արցախցիներին տրվում է 68,000 դրամ աջակցություն՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց: «Մինչև այժմ արցախցիներին տրամադրված աջակցությունների ծավալը կազմում է մոտ 33 մլրդ դրամ: Եվս 22 մլրդ դրամի աջակցության որոշում արդեն ունենք, որից մեկն այս հատկացումն է: Այսինքն՝ ընդհանուր հատկացումների ծավալը կազմելու է 55 մլրդ դրամ: Այս ծրագրով նախորդ ամիս 101 հազարից ավելի արցախցի ստացել են այս աջակցությունը»,- ասել է նախարարը։ Առաքելյանի խոսքով՝ մի փոքր խումբ քաղաքացիներ դուրս են մնացել բազաներում որոշակի խնդիրների պատճառով, առաջիկայում կարգավորումներ կլինեն, աջակցություն ստացողների ցանկում կներառվեն նաև այդ քաղաքացիները։ Ընթերցեք նաև․ Արցախին մոտ 6 մլրդ դրամի աջակցություն է տրվել․ Հետպատերազմյա ծախսերի ուղղությունները Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |