Առողջապահության նախարարը գլխավորում է Ավագանու խորհրդի «Բարգավաճ Հայաստանի» կողմից առաջադրված թեկնածուների ցուցակը

PanARMENIAN.Net - Չեն արդարացել կանխատեսումները կամ ենթադրություններն այն մասին, որ Եր-անի Ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորեն Հայաստանի խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ընտրված պատգամավորներ Արամ Սաֆարյանը կամ Նաիրա Զոհրաբյանը: «Բարգավաճ Հայաստանը» որոշում է կայացրել այն մասին, որ իրենց ցուցակը կգլխավորի Կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը: Ընդ որում չի պարզաբանվում, թե էլ ով կընդգրկվի կուսակցության ցուցակում:



Հիշեցնենք, ու առաջիկա ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների ցուցակը կգլխավորի Երեւանի ներկա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---