ՊԵԿ․ 1000 խոշոր հարկատուն 2021-ի առաջին եռամսյակում 260 մլրդ դրամից ավելի հարկ են վճարել

ՊԵԿ․ 1000 խոշոր հարկատուն 2021-ի առաջին եռամսյակում  260 մլրդ դրամից ավելի հարկ են վճարել

PanARMENIAN.Net - Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները 2021-ի առաջին եռամսյակում պետբյուջե ընդհանուր առմամբ վճարել են 260․1 մլրդ դրամից ավելի, հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է մոտ 218 մլրդ դրամ, իսկ մաքսային՝ 42․2 մլրդ դրամ:

1000 խոշոր հարկատուի ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան» (18.7 մլրդ դրամ), երկրորդը պաշտպանության նախարարության աշխատակազմն է (15 մլրդ դրամ), երրորդը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (9.8 մլրդ դրամ)։

Ըստ Կառավարության համապատասխան որոշման՝ վճարված հարկերի մեծության համար հիմք է ընդունվում հարկատեսակի գծով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը: Նախկինում պետական բյուջեի եկամուտներ էին համարվում առանձին հարկատեսակների գծով գործող հաշվեհամարներին կատարված հարկային վճարումները և մուտքագրված գումարները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---