Նոր՝ Ներքին գործերի նախարարություն կստեղծվի․ Նախագիծը հավանություն է ստացել![]() 15 ապրիլի 2021 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթում հավանություն է տվել ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին հարցին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը կայացվել է՝ ելնելով Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրից: Ըստ կառավարության՝ ներկայումս ոստիկանության կողմից իրականացվող մի շարք իրենց բնույթով քաղաքացիական ծառայություններ կիրականացնի նախարարությունը։ Նշվում է, որ գործառույթների նման տարանջատումը կհանգեցնի նաև ոստիկանության կողմից կոնկրետ մասնագիտական խնդիրների կատարման վրա շեշտադրմանը։ Ներկայացվող օրենքների նախագծերի համաձայն՝ Նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ՆԳՆ-ի ենթակայությանն է հանձնվելու ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։ ՆԳՆ ստեղծելու առաջարկն արվել է 2020-ի փետրվարին։ Ըստ նախագծի՝ ոստիկանության մասնագիտական ծառայությունը ծանրաբեռնված է ոստիկանությանը ոչ բնորոշ գործառույթներով, իսկ ծառայության համար ներքին և արտաքին սպասումների և ընկալումների անհամապատասխանություն կա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |