ԱՊՀ ՀՕՊ համակարգը կհամալրվի ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներով![]() 15 ապրիլի 2021 - 16:51 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված համակարգը կհամալրվի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերի հրամանատար, ՕՏՈւ գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Գրեխովը։ Այդ մասին նա ասել է ԱՊՀ երկրների Հակաօդային պաշտպանության համակարգող կոմիտեի նիստից հետո, գրում է «Վզգլյադը»։ Դուշանբեում կայացած կոմիտեի նիստում քննարկվել են մարտաան գործողությունների և զանգվածային սպորտային միջոցառումների ժամանակ ԱԹՍ-ների զանգվածային հարձկմանը հակազդելու հարցերը։ Ըստ Գրեխովի՝ նախատեսվում է իրավանորմատիվային բազա մշակել, հագեցնել զորքերն արդիական սպառազինության տեսակներով և ռազմատեխնիկայով, որակյալ կադրեր պատրաստել։ ԱՊՀ ՀՕՊ Միավորված համակարգը ստեղծվել է ԱՊՀ 10 երկրի համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է 1995-ին՝ Ալմաթիում։ Համաձայնագիրը բաց է մյուս երկրների համար։ Կազմակեպությանն անդամակցում են ՌԴ-ն, ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |