Ադրբեջանը հերթական զորամասն է բացել ՀՀ հետ սահմանին

Ադրբեջանը հերթական զորամասն է բացել ՀՀ հետ սահմանին

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Ադրբեջանը հերթական զորամասն է բացել ՀՀ հետ սահմանին՝ իր հսկողությանն անցած Կուբաթլուի շրջանում։ Բացված սահմանապահ զորամասում սկսվել է մարտական ծառայությունը, տեղեկացնում է Moscow-Baku.ru-ն։

Բացման արարողությանը մասնակցող Ադրբեջանի ԶՈւ Պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իլհամ Մեհտիևն ասել է, որ ինտենսիվ աշխատանք է տարվում 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողությանն անացած տարածքում անհրաժեշտ պաշտպանական ենթակառուցվածքների ստեղծման և սահմանային պաշտպանության կազմակերպման համար։

Արարողության մասնակիցները ծանոթացել են նոր զորամասի պայմաններին, որը ներառում է վարչական շենք և ուսումնական կենտրոն, աշխատանքային տարածքներ անձնակազմի համար, զորանոցներ և ճաշարան, դասասենյակներ, պահեստ, սպառազինության և տեխնիկական միջոցներ, ավտոմոբիլային տեխնիկա։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ 2021 թվականին երկրի ռազմական բյուջեն կավելանա։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---