ԱՄՆ ՄԶԳ-ն լրացուցիչ ավելի քան $8 մլն կուղղի ՀՀ ենթակառուցվածքային ծառայությունների բարելավմանը

ԱՄՆ ՄԶԳ-ն լրացուցիչ ավելի քան $8 մլն կուղղի  ՀՀ ենթակառուցվածքային ծառայությունների բարելավմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն լրացուցիչ ավելի քան $8 մլն կուղղի Հայաստանի ենթակառուցվածքային ծառայությունների բարելավման աջակցության ծրագրերին։

Գործադիրն ապրիլի 15-ի նիստում հավանություն է տվել ՀՀ և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության» համաձայնագրի թիվ տասնհինգ փոփոխության ստորագրման առաջարկությունը:

ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 15 փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 8,200,000 դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքային ծառայությունների բարելավմանը։

Նախատեսվում է նաև երկարացնել համաձայնագրի գործողության ժամկետը միչև 2025 թվականը։

ԱՄՆ կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 91,800,980 դոլար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---