Pfizer-ով պատվաստումից 6-12 ամիս անց նոր` 3-րդ դեղաչափ կարող է պահանջվել16 ապրիլի 2021 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech պատվաստանյութով պատվաստվածներին 6-12 ամիս անց նոր՝ երրորդ դեղաչափը կարող է պահանջվել, իսկ հետո, հավանաբար, հարկ կլինի ամեն տարի պատվաստվել։ Այդ մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան։ «Հավանական սցենարն այն է, որ 6-12 ամսվա ընթացքում 3-րդ դեղաչափը կարող է պահանջվել, իսկ հետո՝ ամեն տարի։ Բայց այդ ամենը դեռ հաստատում է պահանջում»,- ասել է նա, գրում է Interfax-ը։ Նա նշել է, որ պատվաստման կանոնավոր լինելը կախված կլինի այն հանգամանքից, թե վիրուսի որ շտամերը կտարածվեն։ Ըստ նրա՝ Pfizer-BioNTech պատվաստանյութը 6 ամսվա իմունիտետ է ապահովում, սակայն ժամանակի հետ պաշտպանությունը նվազում է։ Մասնագետներն այժմ ոչ թե կլինիկական փորձարկումների շրջանակում, այլ իրական պայմաններում պետք է ստուգեն, թե որքան է պահպանվում իմունիտետը։ Ապրիլի սկզբին Pfizer-ն ու BioNTech-ը հայտարարել են, որ Covid-19-ի դեմ իրենց պատվաստանյութը 91.3% արդյունավետություն ունի երկրորդ դեղաչափով պատվաստումից առնվազն 6 ամսվա ընթացքում։ Pfizer-ի փաստաթղթում նշվում էր, որ պատվաստանյութը 100 տոկոսանոց արդյունք է ցույց տվել նաև կորոնավիրուսի հարավամերիկյան շտամի դեմ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |