Բաքվում «ատելության պուրակի» ստեղծմանը իտալական ընկերություններ են մասնակցել

Բաքվում «ատելության պուրակի» ստեղծմանը իտալական ընկերություններ են մասնակցել

PanARMENIAN.Net - Բաքվում բացված այսպես կոչված «ռազմական ավարի պուրակը», որտեղ, ցուցադրված են նաև ձեռնաշղթաներով և ծեծի ենթարկված հայ զինվորների մանեկեններ, ստեղծվել է իտալական ընկերությունների մասնակցությամբ։

2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Բաքվում բացվել է 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ», որը կոչվում է «ռազմական ավարի պուրակ»։ Այդտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են նաև հայ զինվորների սաղավրատներ, ինչպես նաև հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում:

Ըստ Ադրբեջանում հրապարակված հաղորդագրություններ, G Group International ընկերությունը, որը զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ, դեռևս փետրվարին է մասնագետներ գործուղել Բաքու։

«Թանգարանի» կառուցմանը մասնակցել է նաև իտալական 120 grammi :: laboratorio di architettura ճարտարապետական ընկերությունը։

Ընթերցեք նաև․Ադրբեջանցիները երեխաներին տանում են «ռազմավարի պուրակ»՝ հայերի դիերից հանած սաղավարտների հետ խաղալու

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---