ՀՀ նախագահը՝ Թբիլիսիում․ Տևական խաղաղությունն անհնար է առանց ԼՂ խնդրի արդար կարգավորման![]() 16 ապրիլի 2021 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսիում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումների արդյունքներն ամփոփող հայտարարությունում ընդգծել է, որ տարածաշրջանում անհնար է տևական խաղաղություն հաստատել և կայունություն ապահովել առանց Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման միջոցով: Նա նշել է, որ հանդիպումներում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին՝ հաշվի առնելով Թուրքիայի ակտիվ ու բացահայտ աջակցությամբ ԼՂ դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված նոր իրողությունները։ ՀՀ նախագահը վրացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներն ու տեսակետները: Շեշտել է պատերազմի հետևանքով առաջացած հսկայական մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից գերիներին և պատանդներին ազատ արձակման հարցում շուտափույթ լուծում գտնելու անհրաժեշտությունը։ Հանդիպմանը Սարգսյանն անդրադարձել է նաև ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության հարցերին։ «Վստահ եմ, որ Ձեզ հետ միասին, տիկին Նախագահ, կակտիվացնենք ջանքերը մեր երկրների միջև բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը նպաստելու, մեր ունեցած ներդրումը մեծացնելու համար:: Հուսով եմ, մոտ ապագայում Ձեզ նորից տեսնել Հայաստանում»,- ասել է Սարգսյանը: ՀՀ և Վրաստանի նախագահների հանդիպումներում նշվել է նաև, որ առկա է համագործակցության մեծ ներուժ ժամանակակից տեխնոլոգիաների, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների, կիբերանվտանգության, պարենային անվտանգության ոլորտներում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |