Սիսիանի բուժկենտրոնը կվերակառուցվի և կհագեցվի արդիական սարքավորումներով

Սիսիանի բուժկենտրոնը կվերակառուցվի և կհագեցվի արդիական սարքավորումներով

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնը կվերակառուցվի (մոտ 3010քմ) Մարզային առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում։

Նախատեսվում է նաև կցակառույցի կառուցում (մոտ 1412 քմ) և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցում, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Արդյունքում, 39 մահճակալ հզորությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ստացիոնար ու ամբուլատոր ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով, կսպասարկի մարզի բնակչությանը։

Սիսիանի նոր ԲԿ-ն կազմված կլինի 2 մասնաշենքից: Կունենա մի քանի բաժանմունք՝ թերապևտիկ, մանկական, շտապօգնության, ինտենսիվ թերապիայի, ախտորոշման, մանկաբարձագինեկոլոգիական, ինֆեկցիոն, վիրաբուժական:

Վերակառուցված կենտրոնը կմատուցի նաև ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---