ԵՄ հատոկ ներկայացուցիչ․ Տավուշում ջրամբարի շահագործումը ՀՀ և Ադրբեջանի գործակցության լավ հնարավորություն է16 ապրիլի 2021 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ և Ադրբեջանի սահմանակից ջրամբարներին, որոնց շահագործումն, ըստ նրա, երկու երկրների գործակցության լավ հնարավորություն կարող է լինել: Խոսքը մասնավորապես Տավուշի մարզի Ջողասի ջրամբարի մասին է, որին Ադրբեջանի կողմից հարակից է Աբբասբեյլիի ջրամբարը։ «Ջողասի և հարակից Աբբասբեյլիի ջրամբարները լավ հնարավորություն են Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության համար, ի շահ տեղի բնակչության, եթե հնարավոր լինի համաձայնության գալ ամբարտակների, ջրանցքների և սարքավորումների վերանորոգման և սպասարկման հարցում։ Դրա համար անհրաժեշտ է, որ կողմերի միջև վստահությունն ամրապնդվի»,-ասվում է գրառման մեջ։ Տավուշի մարզի ամենամեծ Ջողասի կամ Բերքաբերի ջրամբարը, շահագործվել է մինչև 1991 թ․, որից հետո դադարեցվել է հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով: Խորհրդային տարիներին Հայաստանում, մասնավորապես՝ Տավուշում, և Ադրբեջանում ջրամբարներ են կառուցվել, որոնցից մի քանիսը համատեղ օգտագործման համար՝ ԽՍՀՄ երկու հանրապետությունների հենց սահմանին: Վերջին տասնամյակներում խմելու և ոռոգման ջրի խնդիր է առաջացել Տավուշի մարզում, ինչպես նաև Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի և Թովուզի շրջաններում, ինչը պայմանավորված է նաև գլոբալ տաքացումով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |