Մարգահովիտում բողոքի ակցիա է պղնձի նոր հանքի դեմ16 ապրիլի 2021 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դեմ են, որ գյուղի մոտակայքում պղնձի հանք շահագործվի։ Ապրիլի 16-ից Լոռու մարզում նախատեսվում են հանրային քննարկումներ «Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊԸ կողմից։ Քննարկումներ են իրականացվելու Դեբեդի, Եղեգնուտի, Վահագնիի, Վահագնաձորի և Մարգահովիտի բնակավայրերում, տեղեկացնում է Panorama.am-ը։ Ներկայացվելու է «ՀՀ Լոռի մարզի Հանքաձորի հանքային դաշտում 2021-2024 թթ. նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագիր և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման» հայտը: Բնակիչները նշել են, որ համացանցից են տեղեկացել, որ ապրիլի 16-ից հանրային քննարկումներ են իրականացվելու Դեբեդի, Եղեգնուտի, Վահագնիի, Վահագնաձորի և Մարգահովիտի բնակավայրերում, գրում է Panorama.am-ը։ Նրանց մի մասը դեմ է նոր հանքի շահագործմանը, մյուսներն էլ պնդում են՝ լավ շահագործման դեպքում հանքը օգուտ կտա։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն, օրինակ՝ կողմ է հանքի շահագործմանը։ «Ազգությամբ չեխեր են ուզում հանքը շահագործել։ Այս նախագծով բացառվում է պոչամբարը, քանի որ արդյունահանումը լինելու է մինչև կես միլիոն տոննայի չափով։ Եթե սա վնաս լիներ, օրենքով կարգելվեր»,- ասել է նա։ Լոռու նախկին փոխմարզպետ Գայանե Սարգսյանն էլ հակադարձել է՝ եթե Լոռին առաջնահերթ է համարում զբոսաշրջությունը զարգացնելը, ապա որևէ հանքի շահագործումը պետք է կտրականապես մերժվի։ «Արդեն իսկ Լոռին տեսել է հանքարդյունաբերության վնասները, էլ չենք ուզում»,- ասել է նա։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |