Նազարյան․ Ընդդիմության նպատակը մեղավոր նշանակելն է՝ բոլոր մեղքերի համար մի թիրախ գտնելով16 ապրիլի 2021 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Պատերազմի պատճառների և ընթացքի վերաբերյալ խոսակցության մեջ ամենամեծ բարդությունն այն է, որ մեղադրական բնույթի հարցեր տվողները հակասում են իրենք իրենց, հայտարարել է ԱԺ-ում փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։ Որպես օրինակ նա բերել է ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանի արձագանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ջաբրայիլի ուղղությամբ հակահարձակման քննարկման ժամանակ մոդերատորություն անելու մասին խոսքերին՝ «ինչ է նշանակում գեներալները որոշում էին, Դուք բազմիցս հայտարարում էիք, որ Դուք եք գլխավոր հրամանատարը, և ահա, փաստորեն գեներալներն են որոշում»։ Նազարյանը զարմանք է հայտնել, որ Գորգիսյանը վրդովվել է այն բանից, որ գեներալներն են որոշել, ու միաժամանակ վրդովվում նոյեմբերի 9-ի հայտարարությունը միանձնյա ստորագրելու մեջ։ «Ինչու՞մ եք մեղադրում՝ միանձնաբար գործելու՞, թե կարծիք հարցնելու համար, ո՞րն է ձեր մեղադրանքը», - ասել է նա։ «Բացարձակ ոչ մի կերպ չեք օգնում, որ պատերազմի և դրա ընթացքի պատճառները հասկանալի դառնան, ավելի եք խճճում, դուք չեք զգում այս բեռը, քանի որ պատասխանատվություն չեք զգում, ձեզ թույլ եք տալիս լինել անպատասխանատու», - նշել է նա։ «Կողմնորոշվեք», ասել է նա` կասկած հայտնելով որ ընդդիմության ցանկությունը պատերազմի հանգամանքները հասկանալն է։ «Ես չեմ մտածում, որ դուք մտածողության խեղում ունեք ու այդ պատճառով մեղադրում եք, միաժամանակ անելու ու չանելու մեջ», - ասել է նա, հայտարարելով, որ ընդդիմության նպատակը մեղավոր նշանակելն է՝ բոլոր մեղքերի համար մի թիրախ գտնելով։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |