ՀՖՖ-ն և Մելիքբեկյանը դատի են տվել Մարուքյանին![]() 16 ապրիլի 2021 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դատի են տվել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Ըատ Դատական տեղեկատվական համակարգի, հայցը ներկայացվել է ապրիլի 15-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին: Մելիքբեկյանն ու ՀՖՖ-ն պահանջում են հրապարակայնորեն հերքել զրպարտություն պարունակող ոչ հավաստի փաստական տվյալները, ինչպես նաև հատուցել պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված ոչ նյութական վնասը: Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Մնացականյանն ասել է, որ հայցի պատճառը Մարուքյանի տեսաուղերձն է, որն, ըստ իրենց գնահատման, պարունակում է զրպարտության հատկանիշներ, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։ Թե կոնկրետ ինչ զրպարտության մասին է խոսքը, և որքան փոխհատուցում է հայցվորը պահանջում, Մնացականյանը չի նշել: Մարտի 17-ին Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով «Լոռի» ֆուտբոլայի ակումբի Հայաստանի առաջնությունը լքելու որոշմանը, ասել էր, որ ՀՖՖ ղեկավարության մակարդակով «Լոռի» ակումբի նկատմամբ ապօրինություններ են տեղի ունենում: Նա ասել էր նաև, որ քրեորեն հետապնդելի արարքների մասին փաստեր կան։ Արձագանքելով Մարուքյանի այս հայտարարությանը՝ ՀՖՖ-ն նշել էր, թե վերջինս փորձում է քաղաքականացնել հայկական ֆուտբոլը և պահանջել ներողություն խնդրել քրեորեն պատժելի արարքների մասին խոսքերի համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |